Radisson Blu Yerevan հինգաստղանի հյուրանոցը գտնվում է Հաղթանակի զբոսայգու մոտ՝ Ազատության պողոտայում։ Հյուրանոցը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևանի կենտրոն և Արարատ լեռ։ Հյուրանոցում առկա են 142 սենյակ, ռեստորան, 2 բար, լվացքատուն, ինչպես նաև սպա և ֆիտնես կենտրոններ լողավազանով։ Կենտրոնական մասնաշենքում առկա են 6 կոնֆերանս դահլիճներ, որոնք լավագույնս հարմարեցված են գործնական և հասարակական հանդիպումների համար։
ՀՈՒԱ համար
Հասանելի մուտք։ Առկա են երկու հասանելի սենյակ՝ Standard և Junior Suite կատեգորիաների։ Երկու սենյակն էլ ունեն համակցման հնարավորություն՝ ուղեկցորդի հարամարավետ կեցության համար։ Ռեստորանի, բարի և կոնֆերանս դահլիճների մուտքերը ևս հասանելի են։ Ռեստորանի և կոնֆերենց դահլիճի հարկում առկա են հարմարեցված սանհանգույցներ։