«Արարատ» թանգարան

Հայկական լեգենդար կոնյակի արտադրությունը սկսվել է 1887 թվականին վաճառական Ներսես Թաիրյանի կողմից։ 1899 թվականին ձեռնարկությունը փոխանցվում է ռուսական «Ն.Լ. Շուստով և որդիներ» ընկերությանը, որը 20-րդ դարում դարձավ հայկական կոնյակի մատակարարը Նիկոլայ 2-րդ կայսեր արքունիքում։ Գործարանի արտադրանքը մեկից ավելի մրցանակների է արժանացել միջազգային ցուցահանդեսներում, այդ թվում հենց կոնյակի հայրենիքում՝ Ֆրանսիայում։ Ո՛չ հեղափոխությունները, ո՛չ պատերազմները չեն անդրադարձել Ուինսթոն Չերչիլի սիրելի խմիչքի՝ կոնյակի արտադրության որակի վրա։ 1953 թվականին Երևանի կոնյակի գործարանը նոր հասցե է ստանում։ Այն տեղափոխվում է հատուկ իր համար կառուցված վիթխարի հաստատություն։ Մինչև այսօր էլ այնտեղ է արտադրվում «Արարատ» կոնյակը։ 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը մտավ պրեմիում դասի ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար Pernod Ricard Group-ի կազմի մեջ։ Միջազգային կոնցեռնի հետ համագործակցության շնորհիվ լեգենդար «Արարատ» բրենդը ոչ միայն կարողացավ պահպանել իր ավանդույթները, այլև զարգանալու և նորարարությունների հնարավորություններ ստացավ, ինչպես նաև դիրքերն ամրապնդեց միջազգային շուկայում։ «Արարատ» գործարան-թանգարանի տարածքում ձեզ ոչ միայն կպատմեն այդ ամենի մասին, այլև կհյուրասիրեն իսկական հայկական կոնյակի տեսականիներով։

ՀՈՒԱ համար

Կոնյակի գործարանի թանգարանի այցելության համար աշխատակիցները կտրամադրեն հատուկ թեքահարթակ` անվասայլակ գործածող անձանց մուտքը հասանելի դարձնելու համար: Այդ պատճառով ցանկալի է կանխավ պայմանավորել այդ հարցը` այցը գրանցելու ժամանակ: Առաջին և երկրորդ հարկերում առկա են հատուկ սանհանգույցներ: Շենքում առկա է նաև վերելակ, որը հնարավորություն է տալիս ազատ մուտք ապահովել դեպի համտեսի սրահ և խանութ: