Ամեն տարի Երևանի գարեջրի փառատոնը համախմբում է գարեջրի սիրահարներին: Փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։ Մասնակիցները հնարավորություն ունեն համտեսել հայկական արտադրության մի շարք գարեջրեր: Փառատոնային երեկոն ուղեկցվում է համերգային հագեցած ծրագրով, բազում մրցույթներով ու անակնկալներով: