Արշավային տուր դեպի Վրաստան և Հայաստան
Օր 1.

Ժամանում Թբիլիսիի միջազգային օդանավակայան

Հյուրերի դիմավորում և տեղափոխում դեպի հյուրանոց

Շրջայց Թբիլիսիում

Առաջին օրը մենք կդիմավորենք ձեզ օդանավակայանում և կտեղափոխենք դեպի հյուրանոց։ Փոքր հանգստից հետո միասին կշրջենք Թբիլիսիում։ Դուք հնարավորություն կունենաք տեսնելու քաղաքի հին թաղամասերի բոլոր գեղատեսիլ վայրերը։

 

Օր 2.

Զինվալի ջրամբար

Անանուրի ամրոց

Գուդաուրի լեռնադահուկային կենտրոն

Բիդարայի բնական հուշարձան

Գերգետիի Սբ․Երրորդության եկեղեցի

Ստեփանցմինդա գյուղ

Վերադարձ Թբիլիսի

Նախաճաշից հետո դուք կուղևորվեք դեպի Կազբեկի շրջան։ Ճանապարհին կտեսնեք գեղատեսիլ Զինվալի ջրամբարը, գեղեցիկ Անանուրի ամրոցը, Գուդաուրի լեռնադահուկային կենտրոնը, Բիդարայի տրավերտինե բնական հուշարձանը և Ստեփանցմինդա գյուղը։

Դուք նաև կայցելեք Գարգետի Սբ․ Երրորդության եկեղեցի, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կազբեկ լեռն (5033մ) ու Ստեփանցմինդա գյուղը։ Հետո խումբը կուղևորվեի դեպի Դարիալի կիրճ և Գվելետի ջրվեժներ։

Երեկոյան խումբը կվերադառնա մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը։

 

Օր 3.

Բորժոմի առողջարանային քաղաք  

Հնադարյան քարանձավային Ուպլիցիխե քաղաք

Ստալինի թանգարան Գորիում

Բորժոմի այգի

Գիշերակաց Բորժոմիում

Այս օրը դուք կուղևորվեք դեպի Բորժոմի առողջարանային քաղաք, որն ամբողջ աշխարհում հայտնի է  իր հանքային ջրերի աղբյուրներով։ Ճանապարհին դուք կայցելեք հնադարյան քարանձավային քաղաք Ուպլիցիխե, որը համարվում է Վրաստանի ամենահին քաղաքային բանակատեղիներից մեկը և թվագրվում է վաղ երկաթի դարից ուշ միջին դարեր։ Ցանկության դեպքում կարող եք այցելել նաև Ստալինի թանգարան, որը գտնվում է Գորիում։ Հետո դուք կայցելեք Բորժոմի այգի, որտեղ հնարավորություն կունենաք փորձելու հանքային ջրերն անմիջապես աղբյուրներից։

Գիշերակացը կկազմակերպվի Բորժոմիում։

 

Օր  4.

Կարագաուլի ազգային պարկ 

Ռաբաթի բերդ

Սապարա Վանք (IX դար)

Գիշերակաց Վարձիայում

Այս օրը խումբը կայցելի Բորժոմի-Կարագաուլի ազգային պարկ, որը Եվրոպայի ամենամեծ ազգային պարկերից մեկն է և հայտնի է իր գեղեցիկ անտառներով և կենսաբազմազանությամբ։ Հետո դուք կայցելեք վերջերս վերակառուցված Ռաբաթ ամրոց, որը կառուցվել է 9-րդ դարում և անվանվել Լոմիսա ամրոց։ Ներկայիս շինություններից շատերը թվագրվում են 17-րդ և 18-րդ դարերով։ Դուք նաև կայցելեք 9-րդ դարի Սապարա վանք, որը հատկապես գեղեցիկ է իր փորագրություններով և շրջակա բնությամբ։

Գիշերակացը կիրականացվի Վարձիայում։

 

Օր 5.

Քարանձավային քաղաք Վարձիա

Խերթվիսի բերդ

Սարո Մեգալիթներ

Վերադարձ Թբիլիսի

Գիշերակաց Թբիլիսիում

Նախաճաշից հետո դուք կայցելեք գեղատեսլի Վարձիա քարանձավային քաղաք, որը հիմնվել է 12-րդ դարի երկրորդ կեսին։ Վարձիան համարվում է Վրաստանի ամենահայտնի և հաճախ այցելվող գեղատեսիլ վայրերից մեկը։ Վարձիան նշանակալի է իր՝ պատերի վրա արված նկարների կարևոր շարքով։ Հետո դուք կայցելեք հրաշալի Խերթվիսի բերդ, որը կառուցվել է մ․թ․ա․ 2-րդ դարում։ Համաձայն լեգենդի՝ Խերթվիսի բերդն ավիրվել է Ալեքսանդր Մեծի կողմից։ Հաջորդ կանգառը Սարո մեգալիթներն են։ Իսկ կեսօրին խումբը կվերադառնա Թբիլիսի։ Ճանապարհին դուք կտեսնեք Սաղամո լիճը, Փոկա կուսանոցը և գեղատեսիլ Փարվանա լիճը։

Գիշերակացը կանցկացնեք Թբիլիսիում։

 

Օր 6.

Տեղափոխում դեպի վրաց-հայկական սահման

Հյուրերի դիմավորում Բագրատաշենի անցակետում

Ախթալայի վանական համալիր և ամրոց

Ճաշ Նուրիկ կենտրոնում՝ հայկական ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասի ուղեկցությամբ

Հաղպատի վանական համալիր՝ ներառված UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Քայլարշավ Հաղպատ գյուղից դեպի Կայան բերդ և Սանահին գյուղ (4-5 ժամ, 10 կմ, միջին ծանրության)

Սանահինի վանական համալիր՝ ներառված UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Ընթրիք Ալավերդիում

Ուղևորություն դեպի Երևան

Գիշերակաց Երևանում

Նախաճաշից հետո դուք կտեղափոխվեք դեպի վրաց-հայակական սահման և կշարունակեք ձեր արկածները Հայաստանում։ Զբոսավարը կդիմավորի ձեզ անցակետի մոտ։

Օրվա ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան այցելել Ախթալայի միջնադարյան ամրոց և վանական համալիր։ Վանքի հարևանությամբ գտնվող Նուրիկ կենտրոնում հյուրերը կճաշեն և կփորձեն պատրաստել հայկական ճաշատեսակներից որևէ մեկը։ Հետո խումբը կտեղափոխվի Հաղպատ գյուղ, որտեղ գտնվում է 10-րդ դարի ինքնատիպ համանուն վանական համալիրը։ Այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Լոռվա կիրճը։ Այստեղից կսկսվի 4-5 ժամանոց քայլարշավը։ Սկզբում կայցելեք Կայան Բերդ, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճում խոյացող փոքրիկ բլրի գագաթին։ Հետո ճանապարհը կշարունակեք դեպի Սանահին գյուղ, որտեղ գտնվում է 10-րդ դերի գեղեցիկ վանքը։

Հետո դուք կմեկնեք մայրաքաղաք Երևան, որտեղ էլ կկազմակերպվի ձեր գիշերակացը։

 

Օր 7.

Շրջայց Երևանում (2,5-ժամյա քայլք)

Երևան Զիփլայն

Ճաշ Դալան ռեստորանում՝ հայկական ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասի ուղեկցությամբ

Արարատ կոնյակի գործարան

Այց դուդուկի վարպետին

Ճաշ ռեստորանում երաժշտական ծրագրի ուղեկցությամբ

Ջազ ակումբ՝ ըստ ցանկության

Օրը կսկսենք 2,5 ժամյա քայլքով քաղաքի գլխավոր փողոցներով։ Հետո կգնանք դեպի Դավթաշենի կամուրջ, որտեղ հյուրերը հնարավորություն կունենան փորձելու քաղաքային զիպլայն, որն անցնում է կամրջի տակով՝ Հրազդան գետի կիրճի վրայով՝ 87-90 մետր բարձրության վրա։ Այս հետաքրքիր և ուրախ արկածներից հետո կայցելեք Դալան ռեստորան՝ ճաշելու և փորձելու պատրաստել հայկական հայտնի ճաշատեսակներից որևէ մեկը։ Արարատ կոնյակի գործարանում հյուրերը կհամտեսեն հայկական կոնյակի որոշ տեսակներ և կշրջեն գործարանի թանգարանի տարածքում։

Դուդուկի վարպետը կդիմավորի ձեզ իր գեղեցիկ տանը։ Նա կներկայացնի  դուդուկ կոչվող աննման գործիքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Վարպետը կցուցադրի գործիքի մի քանի տեսակներ, կներկայացնի դրանց առանձնահատկությունները և թե ինչպես են դրանք հնչում։  Ընթրիքը կուղեկցվի երաժշտական ծրագրով։ Ցանկության դեպքում հյուրերը կարող են այցելել նաև ջազ ակումբ՝ վայելելու երևանյան երեկոն ջազի մեղեդիների ներքո։

Գիշերակացը կանցկացվի Երևանում։

 

Օր 8.

Արենի գյուղ

Նորավանք

Արտաբույք գյուղ

Քայլարշավ դեպի Ցախաց քար, Սմբատաբերդ և Եղեգիս գյուղ (4-5 ժա,, 10 կմ, միջին ծանրության)

Ընթրիք և գիշերակաց Եղեգիս գյուղում

Այս օրվա ընթացքում դուք կբացահայտեք Հայաստանի հարավային շրջանները։ Անցնելով նեղ կիրճի միջով, կհասնեք կարմիր ժայռերով շրջապատված Նորավանք համալիր։ Գեղեցիկ տեսարանով հիանալուց և վանքի ինքնատիպ ճարտարապետությանը ծանոթանալուց հետո խումբը կուղևորվի Արտաբույք գյուղ, որտեղից էլ կմեկնարկի 4-5ժամանոց քայլարշավը։ Անցնելով Ցախաց քար վանքի մոտով, խումբը կհասնի Սմբատաբերդ ամրոց, որը տեղակայված է բլրի գագաթին։ Հետո կիջնեք դեպի Եղեգիս գյուղ։ Այստեղ փոքրիկ էքսկուրսիա կանցկացնեք դեպի միջնադարյան հուշարձաններ և գյուղի հարակից շրջաններ։

Հյուրերի ընթրիքն ու գիշերակացը կկազմակերպվի Եղեգիս կամ Հերմոն գյուղերում։

 

Օր 9.

Սելիմի կամ Օրբելյանների քարավանատուն

Լեռնահովիտ գյուղ

Քայլարշավ դեպի Արմաղան լեռ (17 կմ, 6-7 ժամ, միջին ծանրության)

Ընթրիք ռեստորանում՝ Սևանա լճի ափին

Ուղևորություն դեպի Երևան

Գիշերակաց Երևանում

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Գեղարքունիքի մարզ՝ անցնելով Վարդենյաց լեռնանցքով։ Այս լեռնանցքով էր անցնում Մետաքսե ճանապարհը։ Ճանապարհին հյուրերը կարող են այցելել Սելիմի կամ Օրբելյանների քարավանատուն, որտեղ ժամանակին իջևանում էին ճամփորդներ, առևտրականներ։

Լեռնահովիտ գյուղից կմեկնարկի քայլարշավը դեպի Արամաղան լեռ (2829 մ)։ Բարձրանալով սարի գագաթը՝ հյուրերը կհայտնվեն գեղատեսիլ վայրում, որն աչքի է ընկնում իր փոքրիկ լեռնային լճով։ Սարի գագաթին ճաշելուց հետո  (լանչ-բոքսերով), հյուրերը կիջնեն և կտեղափոխվեն դեպի Սևանա լիճ։ Այստեղ՝ Սևանի ափին գտնվող ռեստորանում դուք կճաշակեք հայկական ձկնային ճաշատեսակներից և կհանգստանաք։ Հետո կվերադառնաք Երևան՝ գիշերելու։

 

Օր 10.

Գառնի գյուղ

Քայլարշավ Ազատ գետի կիրճում (8,5 կմ, 3 ժամ, թեթև)

Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան

Ճաշ Գառնի գյուղում՝ լավաշի պատարստման վարպետաց դասի ուղեկցությամբ

Գառնու հեթանոսական տաճար

Վերադարձ Երևան

Ազատ ժամանակ

Տեղափոխում Զվարթնոց միջազգային օդանավակայան

Տուրի վերջին օրը կլինի հանգիստ և թեթև։ Անցնելով Ազատ գետի կիրճով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, դուք կվայելեք Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի աննկարագրելի տեսարանը։ Այս վուլկանական գոյացությամբ ժայռերը միանշանակ տպավորիչ տեսք ունեն։ 3-ժամյա թեթև քայլքից հետո դուք կճաշեք Գառնի գյուղում և կտեսնեք, թե ինչպես է պատրաստվում իսկական հայկական լավաշը։ Հետո խումբը կայցելի Հայաստանում միակ պահպանված հեթանոսական տաճարը՝ Գառնու տաճարը, որը կառուցվել է մ․թ․ 1-ին դարում։ Վերադառնալով Երևան, հյուրերը հնարավորություն կունենան մի փոքր հանգստանալու, որից հետո կտեղափոխվեն Զվարթնոց օդանավակայան։

 

Տուրի արժեքը մեկ անձի համար ()․ 

Հյուրերի քանակը          Արժեքը մեկ անձի համար
10 973 €
9 1014 €
8 1057 €
7 1122 €
6 1197 €
5 1133 €
4 1195 €
3 1464 €
2 1720 €
1 2947 €

 

Մեկտեղանոց համարում գիշերակացի հավելավճարը կազմում է 196 Եվրո։ 

Արժեքը ներառում է․

  • Տրանսպորտային ծառայություններ;
  • Էքսկուրսիոն ծառայություններ;
  • Պրոֆեսիոնալ գիդի և ուղեկցորդի ծառայություններ;
  • Երեքանգամյա սնունդ;
  • Հյուրերի գիշերակաց հյուրանոցներում և հյուրատներում երկտեղանոց համարներում;
  • Տեսարժան վայրերի և թանգարանների մուտքի տոմսեր;
  • Վարպետաց դասեր և համտես;
  • Զիպլայն Երևանում։
Ամրագրել տուր