Էջմիածնի պատմության և ազգագրության թանգարան

Այսօր Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանում պահպանվում են շուրջ 15 հազար ցուցանմուշ, որոնցից մոտ 250 ցուցանմուշ ներկայացնում են ազգագրության բաժինը:
Թանգարանի ցուցադրությունը սկսվում է հնագիտական բաժնից, որտեղ ներկայացվում են Արարատյան դաշտավայրի տեղաբնիկների կենսակերպը, կենցաղը, ապրելակերպը: Իսկ ազգագրական հավաքածուն ներառում է Հայաստանի մի շարք շրջաններից, Արցախից, Արևմտյան Հայաստանից բերված ցուցանմուշներ՝ գորգեր, կարպետներ, կենցաղային իրեր, խոհանոցային սպասք, տեղական արհեստներին վերաբերվող նյութեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ, կահույք, դրամագիտական հավաքածու և այլն: Ազգագրության սրահում ներկայացված է նաև ավանդական թոնրատան, իսկ հնագիտական սրահում՝ քարեդարյան մարդու կացարանի մոդելները:
Թանգարանում նաև ցուցադրվում է եզակի պատմական ցուցանմուշ՝ տպագրական հաստոց, պատրաստված 1809թ.: Տպագրական հաստոցը Մեծ Բրիտանիայի Վիկտորիա Թագուհին 1894թ. նվիրում է կաթողիկոս Մկրտիչ Ա-ին: Հետագայում տպագրական հաստոցը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից տեղափոխվում է քաղաքային տպարան, իսկ 1970-ական թթ. վերջին Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան, որտեղ մինչ օրս պահպանվում և ցուցադրվում է այս եզակի պատմական ցուցանմուշը: Թանգարանի շենքում հաճախ տեղի են ունենում թեմատիկ ցուցահանդեսներ և դասընթացներ դպրոցականների համար:

ՀՈՒԱ համար

Մուտքի մոտ առկա հարմարավետ թեքահարթակները մատչելի են դարձնում թանգարանի այցելությունը  առանց որևէ սահմանափակումների։