Էրեբունի-Երևան

«Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: 1983-ից տոնակատարությունը դարձել է ավանդական և, սովորաբար, նշվում է հոկտեմբերի 10-11-ը:  Տոնի շրջանակներում կազմակերպվում են Երևանին նվիրված գեղանկարների ցուցահանդեսներ, մեծ համերգներ՝ հրապարակներում, պուրակներում, թատերականացված ներկայացում՝ Էրեբունի ամրոցի հիմնադիր Արգիշտի արքայի «մասնակցությամբ», Էրեբունի թանգարանին մերձակա հրապարակում: Տոնակատարությանը մասնակցում են Երևանի բնակչության մեծ մասը և բազմահազար հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև արտերկրից ու Երևանի քույր-քաղաքներից հրավիրված պատվիրակություններ: