Թուֆենկյան Անանով հյուրատունը Ձեզ կընձեռի հիանալի հնարավորություն վայելելու Դիլիջանի ճոխ բնությունը, իսկ «Հին Դիլիջանի Հայկանուշ» ռեստորանի բարձր կամարապատ սրահը, ձեռքով պատրաստված անպաճույճ ջահերով և բարդ հորինվածքով ձեռագործ գորգերով զարդարված, կստեղծեն դիլիջանյան ոճի ճաշասենյակի հատուկ միջավայր: Այցելուները, քայլելով Հին Դիլիջանի փողոցներով, կզգան անցյալ դարաշրջանների մշակույթն ու շունչը: Մասնագիտացված արհեստանոցներում և ստուդիաներում վաճառվում են զարդեր, հագուստ, գորգեր, սպասք և փայտե փորագրությամբ գործեր և արվեստի ու արհեստի այլ նմուշներ, որոնք կյանք են ստացել Թուֆենկյանի` պատմական թաղամասին նոր շունչ տալուց հետո:
ՀՈՒԱ համար
Առկա են 7 հասանելի սենյակ, որոնք կարող են ընդունել հենշարժողական համակարգի խնդիրներով, անվասայլակ գործածող հյուրերի։ Սենյակները բավական ընդարձակ են, սակայն չունեն համապատասխան կահավորում։ Ցնցուղի մուտքը 8 սմ բարձրությամբ շեմ ունի։ Ռեստորան այցելելու համար հյուրանոցը տրամադրում է հատուկ թեքահարթակ։