Dghyak guesthouse

«Դղյակ» հյուրատունը տեղակայված է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Դիլիջանում, Հաղարծին վանքից ոչ հեռու: Հյուրերը կարող են վայելել հեքիաթային անդորրը` մոռանալով քաղաքի աղմուկը: Հյուրատունը  առաջարկում է հարմարավետ սենյակներ, համալրված նորաոճ կահույքով, սառնարանով, հեռուստացույցով արբանյակային հեռարձակմամբ, WiFi անլար ինտերնետային ցանցով: Բոլոր սենյակները ունեն առանձին լոգասենյակ՝ լողախցիկով և սանիտարահիգենին պարագաներով համալրված: Գործում են թենիսի և բիլարդի սրահները, բացօթյա խաղահրապարակը, հարմարավետ տաղավարները: 

ՀՈՒԱ համար

Շենքի մուտքի մոտ առկա է թեքահարթակ։ Հյուրանոցն առաջարկում է 9 սենյակ առաջին հարկում՝ հենաշարժողական համակարգի խնդիրներով, անվասայլակ գործածող հյուրերի համար։ Սենյակները ընդարձակ են, սակայն չունեն համապատասխան կահավորում։ Ճաշարանի և կոնֆերանս դահլիճների շենքի մուտքը հասանելի է։