Golovino հանգստյան տունը գտնվում է Դիլիջանում։ Հյուրերի տրամադրության տակ է՝ անվճար Wi-Fi, հյուրասրահ և հեռուստացույց ։ Սենյակներն ունեն տերրասա, մինի խոհանոց, սառնարան , սանհանգույց և պատշգամբ։ Հավելյալ՝ մասնավոր ավտոկայանատեղի և լողավազան։ Երեխաների համար ներկա է խաղահրապարակ։
ՀՈՒԱ համար
Քոթեջի մուտքն ունի 20 սմ բարձրությամբ աստիճան, սակայն հնարավոր է կիրառել թեքահարթակ։ Առաջին հարկում երկու սենյակները,բուխարիով ճաշարանը և խոհանոցը ունեն հասանելի մուտք։ Սանհանգույցը բավական ընդարձակ է, սակայն չունի համապատասխան կահավորում։ Ունեն հենաշարժողական համակարգի խնդիրներով, անվասայլակ գործածող հյուրերի ընդունման փորձ։