Վանատունը՝ Հաղարծին վանական համալիրի տարածքում գտնվող հյուրատուն է, հարմարավետ սենյակներով, գրադարանով, հանդիպումների սրահով, պատշգամբներից ու պատուհաններից բացվող չքնաղ տեսարանով: Հյուրատունը դադար առնելու, հոգևոր ինքնաճանաչողության ու վերականգնման հնարավորություն է յուրաքանչյուր հյուրի համար , ըստ այդմ հյուրատանը չկա ոչ հեռուստացույց ոչ Wi Fi:
ՀՈՒԱ համար
Շենքի մուտքի մոտ առկա է թեքահարթակ։ Շենքում գործում է բլոկ-համակարգ՝ ընդհանուր սանհանգույց երկու սենյակի համար։ Սենյակներն ընդարձակ են, սակայն չունեն համապատասխան կահավորում։ Ռեստորանի, կոնֆերանս դահլիճի և գրադարանի մուտքը հասանելի է։ Ունեն հենաշարժողական համակարգի խնդիրներով, անվասայլակ գործածող հյուրերի ընդունման փորձ։