Հաղպատ

976 թվականին հիմնադրված Հաղպատը Հայաստանի ամենախոշոր մշակութային կենտրոններից էր: Այստեղ գործող դպրոցում հայտնի փիլիսոփաներն ու գիտնականները դասավանդում էին քերականություն, հռետորաբանություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլն: Այստեղ է ստեղծվել հայկական մանրանկարչության լավագույն օրինակներով զարդարված «Հաղպատի ավետարանը» (1211 թ.), որն այսօր կարելի է տեսնել Մատենադարանում:
Վանքում է գտնվում Ամենափրկիչը՝  հայկական խաչքարերից ամենայուրօրինակը։ Ընդունված ավանդույթին հակառակ 1273 թվականին ստեղծված ստելան պատկերում է ոչ միայն խաչը, այլև գամված Քրիստոսին։
Վայրը հետաքրքիր է նաև նրանով, որ այստեղ երկար տարիներ ապրել է աքսորված բանաստեղծ Սայաթ-Նովան։ Նա վրաց թագավոր Հերակլ II-ի պալատական աշուղն էր, բայց արքայի քրոջ՝ Աննայի հանդեպ ունեցած սիրո պատճառով վտարվեց։ Ասում են՝ Հերակլը երկու սիրահարներին էլ աքսորել էր, և Աննան տեղափոխվել էր ապրելու Հաղպատի մոտակայքում, որպեսզի կարողանա տեսնվել բանաստեղծի հետ։ Սայաթ-Նովայի կյանքի մասին է պատմում Սերգեյ Փարաջանովի՝ Հաղպատում նկարահանված հայտնի «Նռան գույնը» ֆիլմը: Ճարտարապետական համալիրից ոչ հեռու գտնվում է ևս մի հայտնի վանք՝ Սանահինը։ Այս երկու եկեղեցիներն իրար է կապում մի հին առասպել: 1996 թվականին Հաղպատի վանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

ՀՈՒԱ համար

Վանք այցելել հարավոր է , գլխավոր մուտքից դեպի ձախ գտնվող կամարակապ փայտյա մուտքով: Վանքային համալիրը հնարավորէ դիտարկել մասամբ, օգտվելով  ուղեկցորդի և շարժական թեքահարթակից, քանզի ոչ բոլոր կառույցներն են հասնելի: