Հառիճավանք

Հառիճավանքի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում ՝ Արագած լեռան  լանջին: Վանքը կառուցվել է 7-13-րդ դարերում: Այս վանական համալիրը, միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաներից է,  հարուստ նուրբ խորաքանդակներով: Համալիրը ներառում է՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, մատուռը, դպրոցը և այլ շինություններ: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թվականին, Իվանե և Զաքարե Զաքարյանների կողմից: Վանքը ծառայել է նաև որպես գիտական ​​կենտրոն: Հայ անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանը 1887-1889 թվականներին սովորել է տեղի դպրոցում: 1850 թվականին Հառիճավանքը դարձավ կաթողիկոսի ամառային նստավայր: Այժմ գործում է՝ հոգևորականների դպրոց, որտեղ ապագա հոգևորականները սովորում և կրթություն են ստանում:

Հին լեգենդն ասում է, որ սելջուկների արշավանքի ժամանակ, խաղաղ բնակիչները ապաստան էին գտել վանքում: Այնուամենայնիվ, երբ թշնամուն  հաջողվում է, գրավել տարածքը և ներս խուժել, պարզվում է որ վանքը դատարկ է: Սելջուկները որոշեցին, որ հրաշք է տեղի ունեցել, և մարդիկ թռչուներ  դառնալով թռչել են: Սակայն իրականում մարդկանց հաջողվել էր,  գաղտնի անցուղու միջոցով լքել վանքը:  Զայրացած զավթիչները որոշեցին վանքը գետնին հավասարացնել: Նրանք քանդեցին զանգակատան չորս սյուները, բայց եկեղեցին չփլուզվեց: Այս անգամ սելջուկները հաստատվեցին իրենց համոզմունքի մեջ, որ վանքը հսկում են բարձրագույն ուժեր, և այլևս չփորձեցին այն ​​ոչնչացնել:

ՀՈՒԱ համար

Վանքի տարածք կարելի է այցելել, վանքի արևելյան դարպասներով : Թե՛ վանքի հարակից տարածքը, թե՛ գլխավոր եկեղեցու գավիթը մատչելի են ինքնուրույն այցելությունների համար: Այնուամենայնիվ, եկեղեցու մուտքի մոտ առկա են, երկու աստիճան , և ներս մտնելու համար անհրաժեշտ է կամ թեքահարթակ կամ ուղեկցորդի օգնություն: