ՀայԲույս

Տավուշի մարզի Ենոքավան համայնքում անցկացվում է ամենամյա «ՀայԲույս» փառատոնը, որը զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է: «ՀայԲույս» փառատոնի նպատակն է ուշադրություն հրավիրել բույսերի՝ որպես երկրի ռեսուրսներից մեկի օգտագործման վրա: Փառատոնի նպատակն է սովորեցնել արդյունավետ օգտագործել բույսերը կենցաղում և պահպանել առողջ ապրելակերպ, զարգացնել բնապահպանական մտածողություն, ձևավորել կարողություն և ցանկություն՝ ակտիվորեն պահպանելու հայրենի հողի բնությունը: Փառատոնը հագեցած է ազգային և ժողովրդական արվեստի գործերի, սենսորային և ուսուցողական խաղերի, տարազի, խոհանոցի, յոգայի և առողջ ապրելակերպի, կավագործության և գորգագործության, արշավների սիրահարների համար նախատեսված բազմազան միջոցառումներով: