Սուրբ Աստվածածին եկեղեցական համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքի կենտրոնում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում, բլրի վրա։ Հստակ տարեթիվ հայտնի չէ, թե երբ է կառուցվել հին եկեղեցին: Նոր եկեղեցին կառուցվել է մեծահամբավ հարյուրապետ Փիրուման Յուզբաշ Թայիրովի կողմից 1831 թ., հնի հարևանությամբ՝ նրանից մոտ 10-15 մ դեպի հյուսիս : Եկեղեցու բակում եղած տապանաքարերի չափսերի ու զարդանախշերի, մի քանի խաչքարերի զարդաքանդակների հորինվածքը և դեկորատիվ հարդարանքի համեմատական ուսումնասիրությունը թույլ են տալիս եզրակացնելու, որ հին եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում Զաքարյանների շրջանում։ Ի դեպ, նոր եկեղեցու կառուցման ժամանակ չեն բավականացրել հին եկեղեցու սև քարերը, և շինարարներն օգտագործել են դեղնագույն քարեր, որոնք բերվել են Անի-Պեմզայից, իսկ սև տուֆը՝ Ղշլաղ գյուղի քարհանքից կամ այն ժամանակ ավելի մոտ գտնվող Սպիտակի տարածքի քարհանքներից։ Եկեղեցու տարածքում առկա է գերեզմանոց, որտեղ կան 13-14-րդ դարերի շիրմաքարեր։ Եկեղեցու շրջակայքը հարուստ է բազմաթիվ խաչքարերով։ Բակի մուտքից աջ գտնվում է մեծահարուստ բարերարներ Աբովյանների տոհմական դամբարանը։ Այս գերեզմանոցում են թաղված Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաները։
ՀՈՒԱ համար
Եկեղեցի հնարավոր է այցելել միայն, ուղեկցորդի օգնությամբ, քանզի մուտքին առկա է մեկ աստիճան, և նորսում ևս առկա է երկու աստիճան :