Դիլիջազ Հյուրանոց և Ռեստորանը բացվել է 2019 թվականի Դեկտեմբեր ամսին: Հյուրանոցը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հաղարծին վանք տանող մայրուղու վրա: Դիլիջազ Հյուրանոց և Ռեստորանը առաջարկում է բարձրակարգ հարմարություններ անմոռանալի ժամանցի և գործուղումների համար: Բնության գեղեցկությունը գնահատող ճանապարհորդների համար Դիլիջազ հյուրանոցը և ռեստորանը հիանալի վայր է անմոռանալի արձակուրդի համար: Շրջապատված լինելով Հայաստանի ամենականաչ բնության ներքո ձեր հարմարավետության և հանգստանի պահանջները կհամընկնեն մեկ վայրում:
ՀՈՒԱ համար
Հյուրանոցի մուտքի մոտ առկա է թեքահարթակ։ Հյուրանոցն ունի հատուկ կահավորված և ընդարձակ երեք հասանելի սենյակ, որոնք ունեն առանձին մուտք։ Առաջին հարկում առկա է հատուկ կահավորված սանհանգույց։ Ռեստորանը հասանելի է, սակայն կոնֆերանս դահլիճը դժվարամատչելի է։