Alexander հյուրանոցը համարվում է առաջին շքեղ միջազգային հյուրանոցը Երևանի պատմական կենտրոնում: 114 չծխողների համար նախատեսված սենյակներից և լյուքսերից յուրաքանչյուրն առանձնանում է մինիմալիստական դիզայնով, ոսկեգույնի և հայկական դեկորատիվ նմուշների շեշտադրումներով: Հյուրանոցն ունի իր՝ Alexander բարերի և ռեստորանների հավաքածուն:
ՀՈՒԱ համար
Հյուրանոցն ունի առանձին հարմարեցված մուտք։ Առկա են երկու Superior կատեգորիայի հասանելի սենյակ, որոնք ունեն համակցման հնարավորություն։ Ռեստորանի, բարի, կոնֆերանս դահլիճների և լողավազանի մուտքերը հասանելի են։ Հատուկ հարմարեցված սանհանգույցներ կան կոնֆերանս դահլիճի, ռեստորանի, լողավազանի մոտ (առանձին հանդերձարանով), ինչպես նաև առաջին հարկում։