Hotel Qefilyan

 Qefilyan Hotel-ը տեղակայված է, Լոռու մարզի, Հաղպատ գյուղում, Դեբեդ գետի՝ կիրճի ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց,  կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ,  հյուրերը հնարավորություն ունեն հանգստանալ հյուրանոցի հարմարավետ սենյակներում, որոնք ունեն առանձին լոգասենյակ, համալրված սանիտարահիգենին պարագաներով :  Հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի վեհաշուք տեսարանով կիրճը: Հյուրանոցային համալիրի տարածքում գործում է անվճար Wi-Fi: