Villa Kars- ը առաջին բուտիկ հյուրանոցն է, որը բացվել է Գյումրիում: Հյուրանոցը տեղակայված է՝ հին պատմական շենքում և առաջարկում է, 15 նոր վերանորոգված սենյակներ: Բոլոր սենյակները կահավորված են անտիկ կահույքով և զարդարված են ձեռագործ գորգերով: Հյուրանոցը ունի հարմարավետ միջնաբակ, որը փորձել են պահպանել իր նախնական տեսքով:Հյուրանոցի ռեստորանում լանչի և ընթրիքի համար մատուցվում է ազգային խոհանոցի ճաշատեսակներ: Նախաճաշը ներառված է սենյակի գնի մեջ:
Հյուրանոցը ունի, ընդարձակ սրահ, որը կարող է ծառայել , գործնական հանդիպումներ, տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելու համար /նախատեսված 70 հոգու համար/։ Մեծաքանակ միջոցառումների համար առաջարկվում է նաև միջնաբակի տարածքը։
ՀՈՒԱ համար
Հյուրանոցի առաջի հարկում առկա է մեկ ընդարձակ սենյակ։ Սակայն սենյակը չունի համապատասխան սարքավորումներ: Հնարավոր է նախաճաշը պատվիրել սենյակ կամ խնդրել այն մատուցել միջնաբակում: Ունեն անվասայլակ գորխածող հյուրերի ընդունման փորձ: