Ջազի միջազգային օր

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը։ Առաջին անգամ այն նշվել է 2012-ին: Նման օր սահմանելու որոշման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է 2011թ.: Տոնի հիմնական նպատակն է միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացումը ջազի մասին, որը մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանը և երկխոսությանը նպաստող ուժ է: Երևանում ջազի միջազգային օրը նշվում է մեծ շուքով. հրավիրվում են համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ, կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ ու բացօթյա համերգներ: