Վանքը կառուցվել է XVII դարում լեգենդար ստորգետնյա բանտի վրա, ուր Տրդատ III-ը նետել էր սուրբ Գրիգոր Լուսավորչին: Գրիգորը քրիստոնեություն էր քարոզում, ինչի համար էլ բանտ ընկավ: Ամեն օր 13 տարի շարունակ հարևան գյուղից մի ծեր կին հաց ու ջուր էր բերում նրան, մինչև որ Տրդատը ծանր հիվանդացավ: Թագավորի քույրը երազ տեսավ, որ արքային միայն Գրիգորը կփրկի, և հրամայվեց ազատել նրան և բերել ամրոց: Քարոզիչն իսկապես բուժեց Տրդատին, այնուհետև քրիստոնյա դարձրեց նրան և ողջ երկիրը: 301 թվականին Հայաստանն ընդունեց նոր պետական կրոն, իսկ Գրիգոր Լուսավորիչը դարձավ առաջին կաթողիկոսը:
Այսօր Խոր Վիրապը ուխտագնացության վայր է: Շատ զբոսաշրջիկներ իջնում են մի քանի մետր խորություն ունեցող հոր, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչպես էր ապրում Գրիգորը:
Խոր Վիրապը գտնվում է Արարատի ստորոտին, և այստեղից բացվում է բիբլիական լեռան՝ թերևս լավագույն տեսարանը: