Քոբայր

Մի քանի կիլոմետր ոլորուն լեռնային ճանապարհով դեպի վերև, և դուք Քոբայրում եք: XIII դարի վանքն այնքան մոտիկ է քարափի եզրին, որ կենտրոնական եկեղեցու ուղիղ կեսը ժայռաբեկորի հետ ընկել է անդունդը: Արդյունքում խորանից վերև զարմանալիորեն լավ պահպանված որմնանկարները հիմա շրջապատված են երկնքով: Պատմիչների վկայությամբ՝ Քոբայրը կուսանոց է եղել, որի ծխականները հետևել են Քաղկեդոնի ժողովի սահմանումներին:     

Վանքին կից մի գեղեցիկ այր կա, որի առաստաղից անդադար ջուր է կաթում, ինչն այն դարձնում է աներևակայելի բուռն բուսականությամբ օազիս: Ի դեպ, վանքը շրջապատող քարանձավների հետ էլ կապված է դրա անվանումնը. և´ «քոբ», և´ «այր» նշանակում է քարանձավ: Մեկը բարբառով է, մյուսը՝ գրական հայերենով: