Կոմիտասի Թանգարան֊Ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան:

ՀՈՒԱ համար

Թանգարանն՝ ամբողջությամբ հասանելի է հենաշարժողական խնդիրներ ունեցող, անվասայլակ գործածող այցելուների համար: Անվասայլակ գործածող հյուրերը՝ կարող են ինքնուրույն առանց օգնության այցելել թանգարան, համերգասրահ և գրադարան: Շենքում առկա է հատուկ հարմարեցված սանհանգույց: