Մեծ փուռ

«Մեծ փուռ» փառատոնին մասնակցում են Գեղարքունիքի Սարուխան և Գանձակ համայնքները, որոնք բացի փռում պատրաստված փաթեթավորած կարտոֆիլից, ներկայացնում են նաև մոտ 50 տեսակի ուտեստ և իհարկե՝ թորած օղի: Տաղավարներում հյուրասիրում են փախլավա, գաթա, հրուշակեղեն, քյուֆթա, մեղր, ձկնեղեն, չիչխանի հյութ, պանրի տեսականի և Գեղարքունիքին բնորոշ այլ կերակուրներ: Միջոցառմանը յուրահատուկ շունչ է հաղորդում ազգային երգն ու պարը: