Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972 թվականին արվեստագետ Հենրիկ Իգիթյանի կողմից, ով 37 տարի տնօրինեց թանգարանը։ Այն դարձավ Սովետական Միության՝ ժամանակակից արվեստը ներկայացնող առաջին թանգարանը և ավելի քան 20 տարի շարունակում էր մնալ միակը։ Քանի որ ողջ երկրում տիրում էր սոցիալիստական ռեալիզմը, դրա սահմաններից դուրս եկող ամեն ինչ կասկածի տակ էր դրվում։ Պետության կողմից ֆինանսական ոչ մի աջակցություն չցուցաբերվեց։ Թանգարանի բացումն իրականություն դարձավ միայն նկարիչների նվիրատվությունների հաշվին։
1960-ական թվականների սերնդի, մասնավորապես՝ Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատուրյանի, Վրույր Գալստյանի, Հենրի և Ռոբերտ Էլիբեկյանների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի գործերը այսօր էլ համարվում են թանգարանային հավաքածուի հիմնական առանցքը։ Հետագայում թանգարանային գործերի շարքը համալրվեց ավելի երիտասարդ սերնդի նկարիչների՝ Սարգիս Համալբաշյանի, Արթուր և Արարատ Սարգսյանների, Մարտին Դիլանյանի, Ալբերտ Հակոբյանի, Թենի Վարդանյանի և այլոց աշխատանքներով։
ՀՈՒԱ համար
Թանգարանի մուտքը և ցուցասրահները գտնվում են մեկ հարդության մեջ։ Ուստի դա հնարավորություն է տալիս ինքնուրույն այցելել և ծանոթանալ թանգարանի ցուցանմուշներին։