Ռուբեն Սևակ թանգարան

Ռուբեն Սևակի թանգարանը - գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Հազարապատի շենքում, Վաղարշապատ քաղաքում: Թանգարանը բացվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին: Հազարապատն ինքնին 8-րդ դարի շենք է, որը նախկինում օգտագործվել է որպես վանական նստավայր: Առաջին հարկը վերանորոգվել է ֆրանսահայ, Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորության  ջանքերով, որը հայ բանաստեղծ Ռուբեն Սևակի եղբորորդին է:Թանգարանը նվիրված է Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրաբին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին, Կոմիտասին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ մտավորականներին: Թանգարանը, որը բաղկացած է 4 մեծ ցուցասրահներից, պարունակում է ավելի քան 200 նկար, այդ թվում ՝ Ռուբեն Սևակի աշխատանքներ:Թանգարանում ցուցադրվում են բանաստեղծի անձնական իրերը, փաստաթղթերը, լուսանկարները, ձեռագրերը, արվեստի գործերը, ինչպես նաև արևմտահայ նկարիչների նկարները: Թանգարանում առկա են նաև Հովհաննես Չիլինկիրյանի կողմից իր անձնական հավաքածուից նվիրաբերված կտավներ:

ՀՈՒԱ համար

Թանգարանի շենքի մուտքի մոտ առկա է երկու փոքր աստիճան: Ուստի խորհուրդ ենք տալիս պլանավորել ձեր այցը թանգարան ուղեկցող անձի հետ միասին: