Նորավանքը կառուցվել է XIII-XIV դարերում Հայաստանի համար անսովոր վառ կարմրադեղին քարից և շրջապատված է Ամաղու գետի գեղատեսիլ կիրճի նույնպիսի կարմիր ժայռերով: Վանքը կառուցել է Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի ճարտարապետը՝ Մոմիկը: Նորավանքը հետաքրքիր է նրանով, որ այստեղ՝ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու մուտքի մոտ, ճարտարապետն արել է խորաքանդակ Հայր Աստծու պատկերով՝ միակը Հայաստանում: Ի դեպ, Մոմիկը հայտնի է որպես խաչքարերի պատմության մեջ ամենամեծ վարպետներից մեկը: Նրա ամենահայտնի քանդակը, որը 2001 թվականին ներառվեց Լուվրի Armenia Sacra ցուցադրության մեջ, այսօր ցուցադրված է Եղեգնաձոր քաղաքի թանգարանում՝ Նորավանքից 22 կմ հեռավորության վրա: Վանքից մի քանի կիլոմետր ճանապարհի վրա գտնվում է Հայաստանի գինեգործական մայրաքաղաքը՝ Արենին, հայտնի Արենի-1 քարանձավով: Այստեղ 2010 թվականին գիտնականները գտել են գինեգործության հնագույն վկայություններ և աշխարհի ամենահին կոշիկը, որն այսօր կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանում: