Օձունի եկեղեցի

Լոռու մարզի Օձուն գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղը և դրա շրջակայքը հայտնի են բազմաթիվ միջնադարյան կոթողներով: Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ըստ ավանդության՝ Օձուն անվանումն առաջացել է «օծել» բառից: Ավանդության համաձայն՝ I դարում Թովմաս առաքյալը այս եկեղեցու տեղում քահանաներ ու եպիսկոպոսներ է օծել: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է V–VI րդ դարում։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:

ՀՈՒԱ համար

Տաճարի հարակից տարածքը բավականին մատչելի է, ինքնուրույն այցելելու համար, սակայն տաճարի մուտքի մոտ առկա է,  մեկ աստիճան՝ 10սմ բարձրությամբ դրսից  և ներսից ևս 2 աստիճան, այդ իսկ պատճառով , խորհուրդ ենք տալիս տաճար, այցելելուց օգտվել շարժական թեքահարթակից և ուղեկցորդի ծառայությունից: