Սաղմոսավանքը գտնվում է Քասախ գետի բարձր կիրճի հենց եզրին: Սաղմոսավանքը կառուցվել է 1215 թվականին, ինչի մասին գրառում է պահպանվել գլխավոր Սուրբ Սիոն եկեղեցու պատին: Միջնադարում այստեղ գործում էր գրատուն, որտեղ աշխատող գրիչները հայտնի էին ամբողջ Հայաստանում. նրանց պատվիրատուների շարքում էր նաև Սանահինի վանքը: