Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

20-րդ դարի ամենամեծ հայ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կառուցվել է Երևանում՝ Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ։ Այն բացվել է Վարպետի՝ դեռևս կենդանության տարիներին՝ 1967 թվականի նոյեմբերի 26-ին։ Այս առանձնատանը նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թվականների ընթացքում։

Գեղարվեստական ֆոնդի հիմքը հենց Սարյանի կողմից նվիրաբերված 50 աշխատանքներն են, որոնք հետագա տարիներին համալրվել են։ Այսօր թանգարանի հավաքածուում կա ավելի քան 300 աշխատանք, որոնք տեղակայված են թանգարանի 3 հարկերում և ներկայացնում են նկարչի ստեղծագործության բոլոր ժանրերն ու ժամանակահատվածները։ Այստեղ են գտնվում Սարյանի՝ 16 տարեկանից սկսած մինչև կյանքի վերջին ամիսներն արված աշխատանքները։ Ցուցասրահում ներկայացված են նաև Սարյանի ընտանիքին պատկանող հայտնի աշխատանքներ։ Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու նաև նկարչի արվեստանոցը։

ՀՈՒԱ համար

Թանգարանն ամբողջությամբ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող, անվասայլակ գործածող այցելուների համար: Վերանորոգումից հետո շենքը համալրվել է հատուկ հարմարեցված վերելակներով ևսանհանգույցներով: