Սևանի երաժշտական փառատոն

Ի թիվս Հայաստանում անցկացվող մի շարք մարզային փառատոների՝ Սևանի երաժշտական փառատոնը իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում: Օգոստոսի 12-ին Սևանը հյուրընկալում է փառատոնի մասնակիցներին և սևանցիներին, տեղի և արտերկրի զբոսաշրջիկներին հնարավորություն տալիս վայելելու բարձրաճաշակ երաժշտություն: «Շնորհակալություն, Սևա՛ն» խորագրով երաժշտական այս տոնը նպաստում է նաև Սևանա լճի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն սերմանելուն: Փառատոնը նաև հյուրընկալում է խոհարարների՝ պատրաստելու տեղական ձկնատեսակներից համեղ ուտեստներ այցելուների համար: