Սև բերդ

«Սև բերդ» հուշահամալիրը գտնվում  է՝  Գյումրի քաղաքում,   այն կառուցվել է 1834 թվականին  : Անիի ստորգետնյա կառույցների նման՝ « Սև բերդի» համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից անցուղիներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձան և Կարմիր բերդ։  Ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը, ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։« Սև բերդն» ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել նաև որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական, Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարս քաղաքը, Ղարսի բերդը դարձավ՝ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։

ՀՈՒԱ համար

 Աստիճանների բացակայությունը թույլ է տալիս, ազատորեն մուտք գործել ամրոց: Սանհանգույցից օգտվելը, հնարավոր է շենքի կենտրոնական սրահից,  թեքահարթակների միջոցով: Այցից առաջ , անհրաժեշտ է նախօրոք տեղեկացնել, որպեսզի աշխատակիցները բացեն դարպասները, և մեքենան կարողանա  մոտենալ ընթուպ ամրոցի մուտքին։