Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք

Գյումրու կենտրոնական հրապարակում գտնվում է մի ինքնատիպ և զարմանալի եկեղեցի, որը հայտնի է Սուրբ Աստվածածին  կամ «Յոթ վերք» անվանամբ: Եկեղեցին կառուցվել է 1882-1887 թվականներին, Գեւորգ Ե (Սուրենյանց) կաթողիկոսի նախաձեռնությամբ: «Յոթ վերք» եկեղեցին կառուցվել է մատուռի տեղում, որտեղ պահվում էր «Սուրբ Աստվածածնի յոթ վիշտը» սրբապատկերը։ Հավատացյալները ամբողջ Հայաստանից գալիս են տաճար ՝ հարգելու այս սրբապատկերը: Տաճարը գործում էր նույնիսկ խորհրդային տարիներին, Էջմիածնի Մայր տաճարի հետ միասին, երբ հանրապետության մյուս բոլոր եկեղեցիները փակ էին: Ավելին, այստեղ գործում էին միանգամից երեք եկեղեցի ՝ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Ռուս Ուղղափառ: Առաջին հայացքից տաճար այցելելիս թվում է, որ այն ուղղափառ եկեղեցի է, քանի որ այցելուին  դիմավորում է շքեղ խորանը: Սրբերը պատկերված են լազուրե ֆոնի վրա շրջանակած ոսկեգույնով : Ներկայումս տաճարում առկ է,  5 խորաններ: Հիմնական խորանը ծառայում է Հայ Առաքելական եկեղեցուն, Սուրբ Յոթ Վերքի խորանը՝ ծառայում է ուղղափառ եկեղեցու հետևորրդներին, Սուրբ Երրորդության խորանը՝ ծառայում է կաթոլիկ հավատքի հետևորրդներին, իսկ Սուրբ Սարգսի խորանը՝ նախատեսված է ասորիների համար: Եկեղեցու երկրորդ հարկում առկա է ևս երկու խորան:

Այսօր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Գյումրի քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Տաճարի բակում թաղված են հոգևորականներ ՝ ստալինյան բռնապետության  զոհեր: Բակում են գտնվում  եկեղեցու երկու փոքր գմբեթները, որոնք ավերվել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի ժամանակ