Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կարբի գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Քասախ գետի աջ ափին: Այն հիշատակվում է դեռևս 13-րդ դարից: Գյուղը վերապրել է թե Լենկթեմուրի արշավանքները, թե թուրք ֊ պարսկական պատերազմները: Հայտնի է նաև , որ 18-րդ դարում այստեղ նույնիսկ  դրամ են հատել, առևտրի համար: Գյուղում կան, բազմաթիվ պատմական հուշարձաններ, սակայն ամենալավը պահպանվել է , սրբատաշ տուֆից կառուցված  Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկը, որ կառուցվել է 1691-1693 թվականներին և նրան արևելքից կից  1338 թվականին կառուցվել է եռհարկանի զանգակատունը: 

ՀՈՒԱ համար

Եկեղեցուն հարող տարածքում, և անմիջապես եկեղեցում՝ աստիճանների և խոչնդոտների բացակայությունը թույլ են տալիս ազատ մուտք գործել եկեղեցի: