Տոլմայի փառատոն

«Տոլմայի փառատոնը» Հայաստանի ամենասիրված փառատոններից է, իսկ տոլման` հայկական խոհանոցի ամենասիրված ավանդական կերակրատեսակներից մեկը: Փառատոնի ժամանակ տարբեր տաղավարներ ներկայացնում են իրենց պատրաստած տոլմայի տեսակները, ինչպես նաև անցկացվում է մրցույթ լավագույն տոլմա պատրաստողին որոշելու համար: Միջոցառումն ուղեկցվում է ազգային երգ ու պարով: Փառատոնի նպատակն է աշխարհին ավելի ճանաչելի դարձնել տոլման, կազմակերպել համահայկական տոն, վերականգնել մոռացված կամ քիչ կիրառելի տոլմաների տեսակների բաղադրատոմսերը: