Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը գտնվում է համանուն բլրի վրա և նվիրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Ըստ ավանդության՝ այստեղ ապրել են ծիծեռնակներ, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին միմյանց նամակներ փոխանցել։ Հուշահամալիրը կառուցվել է 1967 թվականին, ճարտարապետը Արթուր Թարխանյանն է: Ամեն տարի՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, հարյուր հազարավոր մարդիկ բարձրանում են Ծիծեռնակաբերդի բլուր և ծաղիկներ դնում հավերժական կրակի մոտ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից՝ Հավերժության տաճարից, «Վերածնվող Հայաստան» հուշասյունից ու հուշապատից։ Հուշահամալիրի տարածքում է գտնվում նաև թանգարանը, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։