Օգտակար տեղեկություններ

Ամբողջական անունը

Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)


Աշխարհագրություն

Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, հարավում՝ Իրանին, արևելքում՝ Ադրբեջանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Տարածքը 29,743 քառ. կմ է: Տարածքի շուրջ 36 %-ը զբաղեցնում են լեռներն ու բարձրավանդակները: Հայաստանի ամենաբարձր կետը Արագած լեռն է (4090 մ): Կլիման չոր, ցամաքային է: Միջին ջերմաստիճանը հունվարին կազմում է -2.3 °C, հունիսին` +16.3 °C: Ժամային գոտին` GMT +04:00:


Վարչական բաժանումը

Հայաստանը բաժանված է 10 մարզի: Մայրաքաղաք Երևանը մարզի կարգավիճակ ունի:


Արժույթը

Հայկական դրամ, շրջանառության մեջ է 1993 թվականից:


Բնակչությունը

2017 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 986 100 մարդ: Նրանից 98,1% հայեր են. երկրում ապրում են նաև եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, հրեաներ:


Կրոնը

301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Պաշտոնական կրոնական ինստիտուտը Հայ առաքելական եկեղեցին է. եկեղեցու առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, ում նստավայրը Էջմիածին քաղաքում է: Հայաստանը պատմականորեն գտնվել է առևտրային ճանապարհների և մշակույթների հատման կետում, դրա պատճառով էլ հայերը հանդուրժող են տարբեր կրոնների և ազգերի նկատմամբ:


Վիզա

ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում մանրամասն տեղեկատվություններ կան տարբեր երկրների քաղաքացիների համար Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի մասին, ինչպես նաև այն երկրների ցուցակները, որոնց քաղաքացիներին մուտքի արտոնագիր չի պահանջվում: