Վարդավառ

Հայ եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը տոնում է Զատիկից 98 օր հետո: Վերջինս հին հայկական տոնի անվանում ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Վարդավառը ամենասիրված և ամենաուրախ տոներից մեկն է և մեծ շուքով նշվում է Հայաստանի բոլոր մարզերում: Երևանում այն տոնվում է Կարապի լճի մոտ, որտեղ ջրախաղը ուղեկցվում է խաղերով ու երաժշտությամբ: Չնայած, ուր էլ դուք լինեք, տուն, ամենայն հավանականությամբ, թաց կվերադառնաք: