Ձմերուկի փառատոն

Արդեն ամենամյա դարձած Ձմերուկի փառատոնը սիրված և սպասված տոն է ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Հյուրերին և մասնակիցներին սպասվում է հաճելի ու հետաքրքիր ժամանց՝ ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում և իհարկե՝ ձմերուկի հյուրասիրություն ու համտես: Մրցույթների հաղթողները ստանում են մրցանակներ, իսկ փառատոնը եզրափակվում է հայկական երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրով: