Երևանյան գինու օրեր

Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածում, տեղի է ունենում «Երևանյան գինու օրեր» փառատոնը: Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը: Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է ընձեռում հայ գինի արտադրողներին, լավագույն ռեստորաններին և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերություններին՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերելու և իրականացնելու մարքեթինգային այլ ակցիաներ: