Զվարթնոց կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (641-652) տաճարի ավերակների և 1900-1907 թվականներին կառուցված շրջակա շինությունների պեղումների ժամանակ հայտնաբերվել են պատմական և գիտական բացառիկ արժեք ներկայացնող հնածոներ։ 1936-1937 թվականներին Զվարթնոց տաճարի հարավային մասում հայտնի ճարտարապետ Նիկոլայ Բունիաթովի նախագծով կառուցվեց թանգարանային շենքը, որպեսզի հնարավոր դառնա հնածոները փոխադրել իրենց ճշգրիտ տեղերը։ Այդ ժամանակ 80 քառակուսի մետր տարածքում փոքրիկ ցուցադրություն կազմակերպվեց: Այժմ թանգարանը ունի 3 սրահ՝ 2-ը մշտական, մեկը ժամանակավոր ու շարժական ցուցադրությունների համար: Մշտական և օժանդակ ֆոնդերում, ինչպես նաև բաց ցուցասրահում առկա է ավելի քան 10 հազար արժեքավոր ցուցանմուշ:
ՀՈՒԱ համար
Տաճար այցելելու համար, անհրաժեշտ է օգտվել տաճարից դեպի աջ գտնվող ճեմուղուց, որի վերջնամասում (Թորոս Թորոմանյանի հուշարձանին կից) առկա է թեքահարթակ, որը հնարավորություն է տալիս շրջել և դիտարկել, և թե տաճարը և շրջակայքը, այլ նաև թանգարանը: